Օգնե՛ք մեզ Թումոյի առաջատար կրթական ծրագիրը հասցնել Հայաստանի ու Արցախի ամեն մի անկյունում ապրող պատանու: Աջակցելով «Թումո Հայաստան» նախաձեռնությանը` կապահովեք պատանիներին ժամանակակից գործիքներով, որոնք կդարձնեն նրանց մրցունակ և ինքնավստահ մասնագետներ:
«Թումո Հայաստան» նախաձեռնությունը Հայաստանի և Արցախի բոլոր պատանիներին հնարավորություն կտա օգտվել Թումոյի առաջադեմ կրթական ծրագրից: Մեր նպատակը պարզ է` կառուցել 16 լիովին կահավորված կենտրոններ մարզերի ամենամեծ քաղաքներում և 110 Թումո տուփեր փոքր համայնքներում: Նախաձեռնության միջոցով 80 հազար ուսանող ձեռք կբերի այն հմտություններն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են աշխարհում մրցունակ մասնագետներ դառնալու համար: Նախաձեռնության արդյունքում ուսանողները Թումո տուփում կանցնեն ծրագրի ինքնուսուցման մասը, իսկ հետո կուղևորվեն մոտակա կենտրոն` դասընթացների և աշխատարանների մասնակցելու: